Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Մանչեստր Յունայթեդի» համար հրաշալի վիճակահանություն է եղել

«Մանչեստր Յունայթեդի» համար հրաշալի վիճակահանություն է եղել
24.03.2017 | 11:40

Անգլիական «Մանչեստր Յունայթեդ» լեգենդար ֆուտբոլային ակումբի նույնքան լեգենդար նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ «կարմիր սատանաների» համար Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությանը հաջող մասնակցությունն ակումբի համար կարող է հրաշալի ցատկահարթակ ծառայել Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակցության իրավունք ստանալու համար: «Բանն այն է, որ մենք երբեք չենք հաղթել Եվրոպայի լիգայում, պատմության ընթացքում չենք նվաճել ՈՒԵՖԱ-ի գավաթը, ինչպես ընդունված էր այն անցյալում անվանել: «Մանչեստր Յունայթեդի» համար հրաշալի վիճակահանություն է եղել: ՄՅՈՒ-ն հաստատ կհաղթի այդ մրցաշարում, վստահ եմ, որ դրա համար բոլոր նախադրյալները կան: Ի վերջո սա եվրոպական գավաթ է: Բացի այդ, մրցաշարի հաղթողը տեղ է ապահովում Չեմպիոնների լիգայում: Դա լրացուցիչ մոտիվացիա է «Մանչեստր Յունայթեդի» համար»,- ասել է ականավոր մարզիչը:


Հիշեցնենք, որ այս ակումբի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, որն իր տաղանդի, աշխատասիրության շնորհիվ հասցրել է դառնալ թիմի առանցքային խաղացողներից մեկը: Այստեղ միջանկյալ նշենք, որ հայ ֆուտբոլիստը յունայթեդյան ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում է՝ շաբաթական 140 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձով (սա հինգերորդ-վեցերորդ ցուցանիշն է, ավելի շատ վարձատրվում են միայն Պոլ Պոգբան, ՈՒեյն Ռունին, Զլատան Իբրահիմովիչն ու Դավիդ դե Հեան): Մանչեստրյան ակումբի հաղթանակի դեպքում մեր ֆուտբոլիստը կդառնա եվրոպական այս հեղինակավոր խաղարկությունում հաղթած առաջին հայ ֆուտբոլիստը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ